News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միջանցքի հարց չի քննարկվում, քննարկվում է ճանապարհների ապաշրջափակման հարցը, որպեսզի գործող ենթակառուցվածքները բացվեն թե՛ մեր կողմից, թե՛ հարևանների կողմից: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում, ի պատասխան ֆեյսբուքյան օգտատիրոջ այն հարցին, թե ի՞նչ հարց է քննարկվում բանակցային սեղանին, հայտնել  է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

«Մենք խոսում ենք, որ միջանցքի հարց չի քննարկվում, բայց անընդհատ հնչում է այն, ինչը հնչում է Ադրբեջանի կողմից»,- նկատել է Պապիկյանը։

Փոխվարչապետը դժվարացել է բացատրել՝ ինչ նկատի ունի ադրբեջանական կողմը միջանցք ասելով:

«ՀՀ սուվերեն տարածքով ցանկացած անցում ենթադրելու է տրանզիտ, դա իրականությունն է։ Թե ինչից ենք վախենում կամ ով ինչ է ասում, դա այլ հարց է»,- ասել է Պապիկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ