News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարավարեւելյան Հաքքարի նահանգի ոստիկանությունը հատուկ գործողության ընթացքում հերոինի ռեկորդային խմբաքանակ է առգրավել: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Նախարարի խոսքով՝ առգրավված խմբաքանակը կազմել է 566 կիլոգրամ: Սոյլուն շնորհավորել է ոստիկանության աշխատակիցներին՝ գործողությունը հաջող ավարտելու կապակցությամբ:

Daily Sabah-ը գրել է, որ 2020 թվականին Հաքքարիում Քուրդստանի աշխատավորական կուսակցության թմրանյութերի բիզնեսի դեմ իրավապահ մարմինների կողմից մի շարք հարձակումներ են տեղի ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ