News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գիտնականները նախազգուշացրել են հինգշաբթի առավոտյան Արեգակի վրա տեղի ունեցած պայթյուններից հետո հնարավոր մագնիսական փոթորիկների մասին: Այս մասին հայտնել է Լեբեդեւի անվան ֆիզիկական ինստիտուտի Արեւի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի վեբ պորտալը:

«2-3 օրից Երկիր կհասնեն Արեգակի վրա պայթյունի հետեւանքով արտանետված պլազմայի ամպերը: Այդ դեպքում մեր մոլորակին մի քանի ժամ մագնիսական փոթորիկ է սպասվում: Այնուամենայնիվ, դա տեղի կունենա միայն Երկրի ուղղությամբ բռնկման «հաջող» դիրքի դեպքում», - ասվում է զեկույցում, որում նշվում է նաեւ, որ այս մագնիսական փոթորկի հավանականությունը շատ մեծ է:

Զեկույցում ասվում է, որ Արեգակի վրա այսօրվա բռնկումը ուժգնությամբ չորրորդն էր վերջին մեկ տարվա ընթացքում: Այնուամենայնիվ, այն չի ֆիքսվել GOES-16 արբանյակի կողմից, որի առաջադրանքներից մեկը բռնկումների մոնիտորինգն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ