News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնագետները Նյու Մեքսիկոյում (ԱՄՆ) հայտնաբերել են վերջին Սառցե դարաշրջանում մարդու գոյության հետքեր: Այս մասին հոդված է հրապարակվել Science ամսագրում:

Ուայթ Սենդ ազգային պարկում պեղումները ապացուցում են, որ Հյուսիսային Ամերիկայի հարավում մարդիկ են բնակվել, մինչեւ սառցադաշտերը արգելափակել մարդկանց միգրացիան Ասիայից:

Ամերիկայի առաջին բնակիչների հայտնվելու ժամանակվա գնահատականները տատանվում են 13 հազարից 20 հազար տարի առաջ:

Բորնմուտի համալսարանից (Մեծ Բրիտանիա) Մեթյու Բենեթը եւ նրա գործընկերները հայտնել են մի շարք մարդկային հետքերի հայտնաբերման մասին, որոնք թվագրվում են 21-23 հազար տարի առաջ, ինչը համընկնում է Սառցե դարաշրջանի հետ: Սա խոսում է այն մասին, որ մարդիկ հայտնվել են մայրցամաքում մինչեւ Սառցե դարաշարջանը: Թվագրության ճշգրտությունը երաշխավորվում է մեթոդների համադրությամբ` նստվածքային շերտերի վերլուծություն եւ յուրաքանչյուր շերտում բույսերի սերմերի մնացորդների ռադիոածխածնային վերլուծություն:

Ի տարբերություն մշակութային արտեֆակտների, որոնք կարող են ստեղծված լինել մինչեւ տարածաշրջանում հայտնվելը, ոտնահետքերը միշտ ցույց են տալիս դրանք թողած մարդու ապրած ժամանակաշրջանը: Ոտնահետքերի ավելի մանրազնին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց մեծ մասը թողել են դեռահասներն ու երեխաները, իսկ մեծահասակների խոշոր ոտնահետքեր հազվադեպ են հանդիպում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ