News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում պատվաստման մակարդակի ցածր ցուցանիշը ապացուցում է, որ հասարակությունը նրանց իրականում չի վստահում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Կարճ՝ պատվաստման մասին։

1. Հայաստանի ապիկարները տապալել են համավարակի դեմ պայքարը, այդ թվում՝ պատվաստումների մասով։

2. Առողջապահության նախարարը ոլորտից կատարյալ անտեղյակ դրածո է։

3. Նրանք խաբել են ու շարունակում են խաբել բոլոր հարցերում, այդ թվում՝ համավարակի մասով։

4. Պատվաստումը պետք է լինի կամավոր։ Պետության կողմից ճիշտ բացատրական աշխատանքի թերացումները անթույլատրելի է սվաղել բիրտ վարչական լծակներով։

5. Հայաստանում պատվաստման մակարդակի ցածր ցուցանիշը ապացուցում է, որ հասարակությունը նրանց իրականում չի վստահում։ Պատվաստման ցածր ցուցանիշը նրանց ապալեգիտիմացման ուղղակի ցուցիչ է։

6. Ես պատվաստվել եմ՝ թե առողջապահական հենքով, թե գլոբալ մոբիլությունս պահպանելու համար։

7. Պատվաստման գործընթացը պիտի լինի գիտահեն եւ գիտակցված, ոչ թե տգետների տապալումների հետեւանքով՝ պարտադրված»,- գրել է Աշոտյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ