News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը համերգ կնվիրի Կոմիտաս Վարդապետի ծննդյան 152-ամյակին: Սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00 գյուղ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում կկայանա համերգ, որին հանդես կգա Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`Ռոբերտ Մլքեյան):

Կամերային երաժշտության ազգային կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրում կոմիտասյան ստեղծագործություններն են։ Համերգի համար ընտրված Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ պատմամշակությային կոթողներից է, հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կառույցներից։

Իր երկարատև պատմության ընթացքում տաճարը մի քանի անգամ նորոգվել է (նույնիսկ վերածվել ամրոցի` առանձին հատվածներում շրջապատվելով պաշտպանական պատերով), սակայն անաղարտ պահպանել է իր նախնական նկարագիրը:

Այս համերգով Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ցանկանում է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը գրավել դեպի մեր երկրի կարևորագույն պատմամշակութային կոթողները, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել մեր երաժշտության մեծերից՝ Կոմիտաս վարդապետին։

Տպել
Ամենաշատ