News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գործողությունների պլանների մշակում, գիտելիքների և տեղեկատվության թարմացում, որը միտված է արտակարգ իրավիճակներում խնդիրների լիարժեք և գրագետ լուծմանը: ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անցկացվել է «ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխի անձնակազմի գործողությունները Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի «Նահատակ» պոչամբարի պատվարի փլուզման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից:

Այն իրականացվել է երկու փուլով. խաղարկվել է ահազանգերի, զեկույցների և տվյալների ստացման, անձնակազմի ազդարարման և հավաքի, պոչամբարի պատվարի փլուզման հետևանքով ստեղծված իրավիճակի նախնական բացահայտման գործողությունները։ 2-րդ փուլում անցկացվել են վթարավերականգնողական աշխատանքների ու մշտադիտարկման գործողությունների պլանավորման և կազմակերպման գործընթացներ։

Վարժանքի նպատակն է գնահատել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի անձնակազմի գործողությունների օպերատիվությունն ու արդյունավետությունը, կատարելագործել անձնակազմի հմտությունները հնարավոր իրավիճակի դեպքում գործողությունների ծավալման ուղղությամբ, ստուգել և բարձրացնել տեղեկատվության փոխանակման օպերատիվությունն ու արդյունավետությունը շահագրգիռ այլ ծառայությունների և գերատեսչությունների հետ։

Մասնակցել են ՃԿԱԿ ստորաբաժանումներ, բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության տեխնածին աղետների բաժնի և ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներ։

Շտաբային ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ, ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ պետի տեղակալ Արսեն Սարոյանի կողմից ամփոփվել են ուսումնավարժության արդյունքները, մատնանշվել բացթողումները, տրվել համապատասխան հանձնարարականներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
Ամենաշատ