News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Համայնքների նոր խոշորացումը թույլ կտա լրացուցիչ ֆինանսավորում ներգրավել այս կամ այն ծրագրերի շրջանակներում: Այս մասին սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ-ում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով՝ օգնության ծրագրերից մեկը կարժենա 16 մլն դոլար:

«Ծրագիրը հիմնականում ուղղված կլինի խոշորացված համայնքների համար սարքավորումների ձեռքբերմանը: Օրինակ, այս ծրագրերի շնորհիվ մենք կարողացանք գնել ավտոբուս, որն ապահովում էր տրանսպորտային կապերը համայնքների միջեւ: Մենք գնեցինք նաեւ գրեյդերներ, տրակտորներ եւ բեռնատարներ, որոնք որոշակի գործառույթներ են կատարում, այդ թվում՝ շինարարական»,- ասաց նախարարը:

Այնուամենայնիվ, ինչպես նշեց Սանոսյանը, այս ծրագրերն աշխատում են միայն խոշորացված համայնքների համար: Ուստի տեղի ունենա հերթական խոշորացումը, միջոցները կհասնեն նաեւ մյուս համայնքներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ