News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համայնքների խոշորացման գործընթացում դրանից 441-ն առաջարկվում է միավորել 37 կլաստերների կամ միավորումների հետ: Այս մասին սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ-ում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Այդպես, Հայաստանում վարչատարածքային փոփոխությունների արդյունքում նախատեսվում է ձեւավորել 78 համայնք, որից 71-ը՝ միավորված:

Բացի այդ, խոշորացված համայնքների ցանկում կընդգրկվի նաեւ Երեւանը, թեեւ՝ որպես առանձին միավոր: Հայաստանում կլինի ընդհանեւր վեց ոչ միավորված համայնք: Դրանց թվում է նաեւ Գյումրին: Եվս հինգը գյուղերի հետ խառնված համայնքներն են, որտեղ գերակշռում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Նախարարի խոսքով՝ մի շարք խոշորացված համայնքներում փաստացի կվերականգնվի խորհրդային ժամանակաշրջանի վարչատարածքային բաժանումը:

«Խոշորացման նպատակն է բարելավել համայնքների կառավարման արդյունավետությունը: Այս գործընթացի իրականացման ընթացքում մենք հաշվի ենք առել հանրային շահերի պաշտպանության պահանջները: Ապագա խոշորացված համայնքների բնակիչների համար դպրոցներ ու մանկապարտեզներ կկառուցվեն»,- ասաց Սանոսյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ