News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 28
Տեսնել լրահոսը

ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը  Սևակ Աղաջանյանի նախագահությամբ սեպտեմբերի 24-ին նիստ է հրավիրել:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգում ««Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր:

Օրենքի նախագծով սահմանվում է, որ այսուհետ Արցախի Հանրապետությունում գործելու է միայն մեկ նոտարական տարածք:

Եվ հաշվի առնելով Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների բնակչության մի մասի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը, նախագծով սահմանվում է նաև նոտարի գործուղումը Հայաստանի Հանրապետություն՝ տեղահանված բնակչության շրջանում նոտարական գործողություններ իրականացնելու համար:

«Նախագծի ընդունմամբ կապահովվի բնակչության կողմից նոտարական գործողություններից օգտվելու հարմարավետություն, ինչը կվերացնի այս բնագավառում ավելորդ քաշքշուկները»,-  ընդգծել է ԱՀ արդարադատության նախարար  Ժիրայր Միրզոյանը:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը, և այն   կներկայացվի առաջիկա լիագումար նիստի քննարկմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Նիստի քննարկմանն է ներկայացվում ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու...
Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարում է աննախադեպ կրթական ծրագրերի մեկնարկ
Չորրորդ կիսամյակը նվիրվում է մագիստրոսական թեզի գրմանը: Ուսանողները գրում են գիտական մագիստրոսական թեզ իրենց ընտրած մասնագիտացմանը առնչվող թեմայով…
Արցախում կորոնավիրուսի 43 նոր դեպք է գրանցվել, երկու հիվանդ մահացել է. 73-ամյա կին եւ 64-ամյա տղամարդ
Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 25-ին կատարվել է 138 թեստավորում...
Երկար ու դժվարին պայքարով հնարավոր է լինելու հասնել հակամարտության վերջնական կարգավորմանը․ Արտակ Բեգլարյան
Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանչյանն իր ելույթում շեշտադրել է, որ իրենք ընդլայնելու են Արցախում...
Արցախում ատրճանակը հափշտակելու ու կամովին հանձնելու գործը վարույթ է ընդունվել
ԱՀ ՊԲ զորամասի հաշվեկշռում գրանցված 7.62 մմ տրամաչափի TT տեսակի ատրճանակ և գործարանային արտադրության 7.62 մմ տրամաչափի…
Արցախում կորոնավիրուսի 42 նոր դեպք է գրանցվել, մեկ հիվանդ մահացել է
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15750 քաղաքացու հետազոտություն, որից 1683-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան...
Ամենաշատ