News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ե՛վ մեր ռուս գործընկերների, եւ՛ Ադրբեջանի հետ քննարկումներում Գորիս–Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցը բարձրացնում ենք  եւ ակնկալում ենք, որ հնարավորինս արագ լուծվի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Կառավարությունում լրագրողների հետ զրույցում  ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Բնականաբար, ՀՀ–ում Իրանի դեսպանի հետ քննարկել ենք նաեւ Գորիս–Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակը։ Ե՛վ մենք, եւ՛ իրանական կողմը մտահոգություն ունի ստեղծված իրավիճակի հետ կապված։ Այս հարցը բոլոր մակարդակներում քննարկում ենք, որպեսզի հնարավորինս արագ լուծում ստանա։  Այսինքն՝ եւ՛ մեր ռուս գործընկերների, եւ՛ Ադրբեջանի հետ քննարկումներում այս հարցը բարձրացնում ենք  եւ ակնկալում ենք, որ հնարավորինս արագ լուծվի»,– ասաց Արմեն Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանը ուղիղ չպատասխանեց հարցին, թե  այդ ճանապարհն անվտանգ է երթեւեկության համար. «Ըստ նոյեմբերի 9–ից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների, հայկական կողմը այդ ճանապարհը պետք է  կարողանա անվտանգ օգտագործել, իհարկե, այս ընթացքում խնդիրներ են առաջացել, մտահոգություններ կան եւ մենք բոլոր քայլերը ձեռնարկում ենք, որպեսզի այլեւս որեււէ խնդիր չառաջանա եւ հույս ունենք, որ այդ ճանապարհը անվտանգ կկարողանանք շահագործել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ