News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մենք այլ օրակարգ չունենք, քան սահմանային անվտանգության խնդիրները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը` մեկնաբանելով իրենց խմբակցության ԱԺ արտահերթ նիստը բոյկոտելը եւ դահլիճից դուրս գալը:

«Մեր բոյկոտի պատճառն այն  էր, որ նախորդ  նիստի ժամանակ ընդդիմադիր 2 խմբակցություները պահանջեցին, որ  խորհրդարան ներկայանա  եւ բացատրություններ տա ԱԱԾ ղեկավարը, Արտաքին գործերի նախարարը եւ մի շարք այլ պաշտոնյաներ, ովքեր լիազորված  են եւ կոչված են ՀՀ սահմանային եւ անվտանգային հարցերին առնչվող հարցերին պատասխանել: Իշխանությունը խոստացավ բավարարել այս պահանջները եւ իրականացնել քննարկում: Մինչ այս պահը այդ քննարկումը չի կազմակերպվել, հետեւաբար մենք այլ օրակարգ չունենք, քան սահմանային անվտանգության խնդիրները: Մենք չենք պատրաստվում որեւէ քաղաքական նպատակարահարմարությունից բխող խոշորացման  հարց քննարկել, դա մեզ համար առաջնահերթություն չէ»,- ասաց նա:

Թագուհի Թովմասյանը հավելեց, որ  «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով իշխանությունը փորձում է ազատվել այն համայնքների ղեկավարներից, որոնք ընտրությունների ժամանակ չեն սպասարկել իշխանություններին եւ համարձակություն են ունեցել կանգնել ընդդիմության կամ որեւէ այլ քաղաքական ուժի կողմից:

Նշենք,որ կառավարության նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում գումարվել է արտահերթ նիստ՝ օրակարգում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն էր, որը խորհրդարանը պետք է ընդունի երկու ընթերցմամբ։

ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունները բոյկոտեցին նիստը եւ դուրս եկան նիստերի դահլիճից:

Տպել
Ամենաշատ