News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 24-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով պարզեցվում եւ թվայնացվում է եկամտային հարկի վերադարձման գործընթացը:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ գործող կարգի համաձայն, եկամտային հարկի վերադարձման համար առաջին անգամ դիմելիս ներկայացնում են համապատասխան վարկային պայմանագիրը, սեփականության իրավունքի փաստաթղթերը, բանկի կողմից տրամադրված տեղեկանք, տեղեկանք կառուցապատողից, որ բնակարանը ձեռք է բերվում անմիջապես կառուցապատողից եւ այլ փաստաթղթեր:

«Դրանից հետո արդեն ամեն եռամսյակի արդյունքներով հաջորդ ամիս ներկայացվում են եկամտային հարկը վերադարձնելու դիմումներ: Դիմումների սպասարկումը տեւում է 15 աշխատանքային օր:

Հիմա մենք փոխում ենք համակարգը. Առաջին անգամ դիմելու դեպքում նույն գործընթացն է լինելու, մեկ տարբերությամբ, 15 օրվա ընթացքում դիմողին տրվելու է լոգին, փասվորդ, որի միջոցով նա անձնական գրասենյակ է ունենալու, եւ ամեն եռամսյակի արդյունքներով, այդ անձնական գրասենյակում ինքնաշխատ եղանակով երկու տվյալ է գեներացվելու: Առաջինը, ԱՌՔԱ համակարգի միջոցով վարկի վճարված տոկոսների վերաբերյալ, երկրորդը, վճարված եկամտային հարկի վերաբերյալ: Ինքնաշխատ եղանակով դիմում է գեներացվելու, որը բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացվելու է հարկային մարմին և գործող աշխատանքային 15 օրվա փոխարեն՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում վճարված եկամտային հարկը վերադարձվելու է համապատասխան բանկային հաշվին»,–ասաց Ռուստամյանը:

Նա հավելեց, որ 2022-ի հունվարի 1-ից այս համակարգը ներդրված կլինի:

ՊԵԿ նախագահը նաեւ որոշ տվյալներ ներկայացրեց. «Եթե 2020-ին վերադարձրել ենք 13,3 մլրդ դրամ, ապա 2021-ին մինչեւ 8-ր ամիս այդ գումարն արդեն 15,3 մլրդ է: Շահառուների թիվը շեշտակի աճել է. եթե 2020-ին նրանց թիվը 12 322 էր, ապա հիմա 16 101 է»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ն այն կատարյալ վայրն է, որտեղ փոխակերպմանն ուղղված լուծումները կարող են իրականացվել. ԿԲ նախագահ
Հաջորդ կարևորագույն քայլը վերաբերում է վճարման և հաշվարկային ծառայությունների թվանշավորմանը՝ ծառայությունների որակը բարելավելու համար հիմք…
Տարածաշրջանային «ապաշրջափակման» տնտեսական ռիսկերը և հնարավոր հետևանքները. Թադեւոս Ավետիսյան
Հիմա, երբ ունեն ռազմական հաջողություններ ու դոմինանտություն, իսկ Հայաստանը գտնվում է անվտանգային և սոցիալ-տնտեսական ծանր մարտահրավերների…
Ինչպիսի՞ն կլինի դրամի փոխարժեքը մինչեւ տարեվերջ. փորձագետի կանխատեսում
Նման իրավիճակը տնտեսվարող սուբյեկտների համար...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները…
Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը դրված են հանրային քննարկման
Որոշումը միաձայն ընդունվել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի...
ՊԵԿ նախագահը Մոսկվայում հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ
Ռուստամ Բադասյանը վերահաստատել է Կոմիտեի պատրաստակամությունը՝ տեղեկատվական տեխոնոլոգիաների հաջորդ համաժողովն անցկացնել Հայաստանում…
Ամենաշատ