News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չեմ ուզում որպես ճշմարտություն ընդունել Ալիևի հայտարարությունը, սակայն նոր հարցեր են առաջացել, որին, ինչպես նախորդ անգամ գրեցի, պարտադիր պետք է մեր այսպես կոչված կառավարիչները շուտափույթ արձագանք են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Yerevan Today»-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հարցեր՝

1․ Եղե՞լ է արդյոք Պուտինի և Ալիևի կողմից առաջարկ կանգնեցնել պատերազմը 2020թ․ հոկտեմբերի 7-ին

2․ Ի՞նչ պայմանների բավարարման պարագայում է հնարավոր եղել կանգնեցնել պատերազմը 10-րդ օրը

3․ Ի՞նչ վիճակում են եղել մեր զինված ուժերը, արդյո՞ք այնքան բավարար, որ մերժվել է Պուտին-Ալիև առաջարկածը (եթե եղել է, իհարկե)

4․ Որքա՞ն զոհ ու վիրավոր ենք ունեցել այդ օրվա դրությամբ

5․ Որքա՞ն տարածքային կորուստ ենք ունեցել, արդյո՞ք Հադրութը, օրինակ, հանձնված է եղել պատերազմի 10-րդ օրը

6․ Եթե այդպիսի առաջարկ է եղել, ու՞մ հետ է քննարկել Փաշինյանը և ի՞նչ պաաճառաբանությամբ է որոշում կայացվել չընդունել պատերազմը կանգնեցնելու առաջարկը

7․ Գլխավոր շտաբը ի՞նչ դիրքորոշում է ունեցել

Կարող եք հարցերը շարւնակել, հուսամ՝ կառավարիչների խմբակից սպառիչ պատասխաններ կլինեն․ հակառակ դեպքում՝ այս դրվագը հերթական անգամ ապացուցում է, որ այս ամենը, իրոք, ծրագրավորված պարտություն է եղել, այն է՝ դավաճանություն։

Հ․Գ․ Այս ամենի ֆոնին կիրակի՝ սեպտեմբերի 26-ին «Հայաստան» դաշինքի հրավիրած երթը դեպի Եռաբլուր բոլորովին նոր բովանդակություն է ստանում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի․․․
Ամենաշատ