News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին պատերազմը ցույց տվեց, որ մեծ համայնքներից շատերն իրենց շատ լավ են դրսեւորել: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։  

Բացի այդ, որպես Գեղարքունիքի նախկին մարզպետ՝ նա որպես օրինակ բերեց Ճամբարակն ու Շողակաթը։ 

Նկատենք, որ ԱԺ-ն հավանություն է տվել համայնքների խոշորացման մասին օրենքի աղմկահարույց փոփոխություններին:   

Հիշեցնենք, որ, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, սեպտեմբերի 24-ին խորհրդարանի արտահերթ նիստ է գումարվել՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագծի քննարկման համար, որը պատգամավորները միանգամից կքննարկեն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ: Ըստ ներկայացված նախագծի՝ նախատեսվում է խոշորացնել Արագածոտնի 69 համայնք, Արարատում՝ 105, Արմավիրում՝ 82, Գեղարքունիքում՝ 62, Լոռիում՝ 43, Կոտայքում՝ 30, Շիրակում՝ 40, Վայոց ձորում՝ 5 եւ Տավուշի մարզում՝ 3 համայնք: Բացի այդ, Էրքենանց գյուղը նախատեսվում է ներառել Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում ընդգրկված բնակավայրերի ցանկում: Շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ իշխանությունները շտապում են փոխել վարչատարածքային բաժանումը` խոշորացված համայնքներում առաջիկա ընտրություններում գյուղական ընտրազանգվածի աջակցության շնորհիվ ավելի լավ արդյունքների հասնելու համար: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ