News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2021 թվականի սեպտեմբերի 14 -ին Apple- ը թարմացրեց իր ամենահայտնի iPad- ը: Օգտատերերը կունենան ավելի մեծ հնարավորություններ աշխատելու, ստեղծագործելու և ամենուր շփվելու համար:

Եթե ​​տևական ժամանակ մտադրվել եք ձեռք բերել iPad, պատվիրեք հենց հիմա, քանի որ քանակը սահմանափակ է:

Հզոր, արագ, բազմաֆունկցիոնալ

Նոր՝ 9 -րդ սերնդի iPad- ը սնուցվում է հզոր A13 Bionic չիպով, որը ապահովում է ավելի բարձր արտադրողականություն, այսինքն նախորդ սերնդի iPad-ից 20 տոկոսով ավելի արագ է: Նույնիսկ ամենածանր հավելվածները կամ խաղերը կարելի է հեշտությամբ գործարկել նոր սերնդի iPad- ով: Ավելին, այն կարողանում է աշխատել ամբողջ օրը:

Slide Over- ի կամ Split View- ի շնորհիվ iPad-ը բազմաֆունկցիոնալ է դառնում: Դրանք թույլ են տալիս միաժամանակ աշխատել մի քանի հավելվածներով: iPad- ն աջակցում է առաջին սերնդի Apple Pencil- ին և հասանելի է երկու գույնով ՝ արծաթագույն և մոխրագույն:

Նոր iPad- ն առջևի նորացված տեսախցիկ ունի: 12 մեգապիքսելանոց լայնանկյուն սենսորը ապահովում է հստակ պատկերներ: Բացի այդ, կադրում այսուհետ ավելի շատ օբյեկտներ կարող են տեղավորվել, ինչն էլ նշանակում է, որ խմբակային սելֆիներ կամ տեսակապով ժողովներ անցկացնելն ավելի հարմար կդառնա:

Առաջին անգամ 10,2 դյույմանոց Retina iPad էկրանին է հայտնվել True Tone ֆունկցիան, որը կարգավորում է էկրանի բովանդակությունը՝ համապատասխանեցնելով սենյակի գունային ջերմաստիճանի հետ:

Տեսազանգերը հարմարավետ են դարձել: iPad Pro- ի հետ ներդրված Center Stage ֆունկցիան այժմ հասանելի է նաև iPad- ում: Այս տարբերակով FaceTime- ում և այլ ծրագրերում տեսազանգերն ավելի բնական և զվարճալի են դառնում: Տեսախցիկը ինքնաբերաբար պտտվում է `զրուցակիցներին միմյանց տեսադաշտում պահելու համար: Երբ այլ մարդիկ միանում են խոսակցությանը, տեսախցիկը գտնում է նրանց ու սահուն կերպով փոքրացնում մասշտաբը՝ վերջիններիս զրույցին ներգրավելու համար:

Եթե նախորդ սերնդի iPad- ն ուներ 32 ԳԲ հիշողություն, ապա նոր սերնդի iPad- ի հիշողությունը կրկնապատկվել է ՝ 64 ԳԲ-ի վերածվելով: Իսկ եթե ձեզ անհրաժեշտ է ավելի մեծ տարածք հավելվածներ, գրքեր, խաղեր, լուսանկարներ և տեսանյութեր պահպանելու համար, կարող եք ընտրել 256 ԳԲ-անոց տարբերակը:

iPad - ի նախնական պատվերը (երկրում) սկսվում է այսօր ՝ սեպտեմբերի 24-ին: Սարքի արժեքը ` սկսած 229 900 դրամից:

Կարող եք նախապես պատվիրել Apple- ի լիազորված գործընկերների կայքերում ՝ Mobile Centre, ZigZag, Vega, iStore:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Հոնկոնգն առաջինն է Ասիայում, որը թույլ է տվել ETF առևտուրը Bitcoin և Ethereum կրիպտոարժույթների հիման վրա
Համապատասխան թույլտվություն է ստացել ChinaAMC (HK)  ընկերության Հոնկոնգի բաժինը
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
ՀՀ իշխանությունները «Միր» քարտի հետ կապված իրավիճակը ՏՏ ոլորտի պատժամիջոցների առաջացրած դժվարություններից են անվանել
Տարբեր երկրներ ագրեսիվ քաղաքականություն են վարում․․․
Ամենաշատ