News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից բացահայտվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության հերթական դեպքը։ 

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ օրերս վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծ տվյալներ ավելացնելու եղանակով կազմակերպվում  է ՌԴ-ից Հայաստանի Հանրապետություն ներմուծել մեծ քանակությամբ հագուստ։

Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից մշակվել և ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ ՀՀ   ռեզիդենտ բեռնափոխադրող ընկերության միջոցով  Հայաստանի տարածք է ներմուծվել շուրջ 6.5 տոննա քաշով չօգտագործված հագուստ, կոշիկ և բջջային հեռախոսի աքսեսուարներ, սակայն բեռն ուղեկցող փաստաթղթերում դրանք ներկայացվել են որպես օգտագործված ապրանքներ՝ էականորեն ցածր հաշիվ-ապրանքագրային արժեքով և ձևակերպվել են 30 տարբեր ֆիզիկական անձանց անունով:

Պարզվել է, որ հիշյալ ֆիզիկական անձինք չեն հանդիսացել ներմուծված բեռի իրական շահառուներ, այլ ապրանքները փաստացի պատկանել են Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող հարկ վճարողների և բեռը տարբեր ֆիզիկական անձանց անվամբ ձևակերպելու միջոցով փորձ է կատարվել խուսափել հարկային հսկողությունից և հարկային պարտավորությունների վճարումից:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Ներմուծված ապրանքն առգրավվել է:

ԵՏՄ անդամ պետություններից ապրանքներ ներմուծող հարկ վճարողներին ՊԵԿ –ը  հորդորում է բարեխղճորեն հայտարարագրել հարկման բազաները  և վճարել    հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, հակառակ դեպքում կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ: Կատարվում է հետաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չաձը հստակեցնելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ