News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Փոստի միջոցով Հայաստան առաքված ապրանքային ներդրանքով առաքանիների թիվն անցյալ տարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 90 տոկոսով։ Նշված ամբողջ ժամանակահատվածում ընկերությունն առաքել է ավելի քան 36 000 առաքանի։

Դեպի Հայաստան արտահանման ընդհանուր ծավալներում աճի ամենաարագ տեմպով աչքի են ընկնում ծանրոցները․ մեկ տարվա ընթացքում դրանց քանակն ավելացել է գրեթե 5 անգամ՝ 4600-ից հասնելով 22 200-ի։ Հայաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցների և մանր կապոցների թիվն ավելացել է 3 անգամ՝ հասնելով 29 000-ի։ Հայաստանից Ռուսաստան առաքումների ընդհանուր ծավալներն աճել են 8 անգամ՝ 15 տոննայից հասնելով 126 տոննայի, հատկապես՝ խոշոր աճ է նկատվում ծանրոցների/կապոցների ծավալներում․ դրանք ավելացել են 10 անգամ։

Ռուսաստանի Փոստի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների շարքում ամենաարագ աճող արտահանման ուղղությունը Հայաստանն է։ Համեմատության համար կարելի է նկատել, որ Ռուսաստանի փոստի կողմից ԵԱՏՄ երկրներ ուղարկված առաքանիների թիվը 2021 թվականի 9 ամսվա ընթացքում աճել է 14%-ով։

Երկրների միջև ապրանքափոխանակությունը մեծացնելու նպատակով Ռուսաստանի Փոստը և ՀայՓոստը համաձայնության են եկել Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ առաքման սակագների գրեթե եռապատիկ նվազեցման մասին։ 2020 թ․ դեկտեմբերից «Երկու մայրաքաղաքների սակագների» համաձայն ուղարկված մինչև 1 կգ․ քաշով ծանրոցների առաքումը Ռուսաստանից Հայաստան և Հայաստանից Մոսկվա ու Մոսկվայի մարզ արժե 420 ՌԴ ռուբլի՝ ԱԱՀ-ն ներառյալ (2950 դրամ)։ Յուրաքանչյուր լրացուցիչ կիլոգրամի համար հավելավճարը կազմում է 180 ՌԴ ռուբլի (1250 դրամ)։ Հայաստանից Ռուսաստանի մյուս բոլոր մարզեր առաքումն արժե 860 ռուբլի (6000 դրամ) մինչև 1 կգ․ քաշով ծանրոցների դեպքում և 215 ռուբլի (1500 դրամ) յուրաքանչյուր լրացուցիչ կիլոգրամի համար։

«Առաքման սակագների նվազեցումը դեպի ԵԱՏՄ երկրներ, ռուսական ապրանքների արտահանման խթանման ուղղությամբ Ռուսաստանի Փոստի մեծ ծրագրի մի մասն է։ Եվ մենք ուրախ ենք, որ մեր աշխատանքն այդ ուղղությամբ նման լավ արդյունքներ է ապահովում։ Հուսով ենք, որ առաքման մատչելի սակագները կշարունակեն հետագայում ևս նպաստել Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճին և աջակցել մեր արտահանողներին»,— նշում է «Ռուսաստանի Փոստ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը։

«Ուրախ ենք, որ մեր ընկերությունների միջև համագործակցությունն մեծ տեմպերով է զարգանում։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանի փոստը շուկայի խոշորագույն խաղացողն է և մեր ռազմավարական գործընկերը, աճի տեմպերը կպահպանվեն առաջիկայում ևս։ Ակնհայտ է, որ մեր փոխհարաբերությունների ներուժը սպառված չէ, ինչի մասին է վկայում հայկական ապրանքների արտահանման շարունակական աճը դեպի ռուսական շուկա: Մենք ակնկալում ենք աճ նաև վաճառքների ոլորտում՝ ռուսական կոմերցիոն հարթակների հետ համագործակցության շրջանակներում, ինչպիսիք են Օզոնը, Wildberries-ը, AliExpress-ը, որոնք Ռուսաստանի փոստի միջոցով  ապրանքներ են ուղարկում Հայաստան»,– նշեց ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի մարզպետն ու ՌԴ դեսպանը քննարկել են բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցը
Հանդիպման ավարտին ՀՀ-ում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի հետ շրջայց կատարվեց «Ij Grand Textile» հագուստի ֆաբրիկայում․․․
Գարեգին Բ-ն ընդգծել է այն ջանքերը, որ Ռուսիո Կիրիլ Պատրիարքը ներդրել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Մուրմանսկի նահանգապետին...
Հարավային ռազմական օկրուգի ռազմական ինժեներները Հայաստանի լեռներում մարզումների ժամանակ կատարել են հատուկ առաջադրանքներ
ՀՌՕ-ի ինժեներները Հայաստանի լեռներում մարզման ընթացքում հատուկ առաջադրանքներ են կատարել...
Տապալվեց մեր արեւմտյան դիվանագիտությունը, իսկ հայ-ռուսական հարաբերությունները երբեւիցե այս վիճակում չեն եղել. Խաչիկյան
Եվ մեր անվտանգության ներուժը, եւ՛ դիվանագիտությունը փլուզված են...
«Փաստ». Միրզոյանի մոսկովյան այցը նախապես պլանավորված չի եղել . Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով էր
ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, Միրզոյանը Մոսկվա է մեկնել, որպեսզի որոշակիորեն մեղմի հայ-ռուսական...
Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ վեճ հրահրելու Արեւմուտքի փորձերը դատապարտված են ձախողման․ Լավրով
Հաստատել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եռակողմ պայմանավորվածությունների բոլոր ուղղություններով բանակցային գործընթացի արագ վերսկսման կարեւորությունը․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ