News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանի ամենաազդեցիկ կարգավորիչները ամբողջովին արգելել են կրիպտոարժույթով գործարքները ու դրա մայնինգը՝ արգելելով բիթքոինները եւ ճնշում գործադրելով կրիպտոարժույթների եւ բլոկչեյնների հետ կապված բաժնետոմսերի վրա: Այս մասին հաղորդել է Reuters-ը:

Տասը գործակալություններ՝ ներառյալ կենտրոնական բանկը, ինչպես նաեւ բանկային, արժեթղթերի եւ արտարժույթի կարգավորիչ մարմինները պարտավորվել են միասին աշխատել՝ արմատախիլ անելու կրիպտոարժույթի «անօրինական» գործունեությունը, եւ սա առաջին անգամ է, երբ Պեկինում գործող գործակալությունները միավորել են իրենց ջանքերը՝ կրիպտոարժույթի հետ կապված գործունեությունն ամբողջովին արգելելու համար:

«Այս անգամ պարզ դարձավ, որ Չինաստանը չի աջակցի կրիպտոարժույթների շուկայի զարգացմանը, քանի որ դա հակասում է կապիտալի հոսքերի եւ խոշոր տեխնոլոգիաների նկատմամբ վերահսկողության խստացման՝ Չինաստանի քաղաքականությանը», - ասել է Լոնդոնի Bequant կրիպտոարժույթի բորսայի գլխավոր տնօրեն Ջորջ Զարյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ