News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի քարոզիչ Քենեթ Քոուփլենդը հայտարարել է, որ պատվաստանյութերը  սատանայի դրոշմն են եւ բացատրել, որ դրանցից պաշտպանվելու համար նրան անհրաժեշտ է անձնական ինքնաթիռ, հաղորդում է Right Wing Watch-ը:

Դրամահավաքին նվիրված միջոցառման ժամանակ Քոուփլենդը հայտարարել է, որ կրոնական կազմակերպությունները պետք է դադարեն օգտվել ավիաընկերությունների ծառայություններից: Քարոզչի խոսքով՝ դա կապված է հանգամանքի հետ, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ինքնաթիռների մուտքը բաց կլինի միայն պատվաստումից հետո: «Դե ինչ, դա ինձ համար սատանայի նշան է»,-ասել է նա:

Միջոցառմանը նաեւ մասնակցել է քարոզիչ Ջեսի  Դյուփլանթիսը, որն ավելի վաղ պնդում էր, որ մեր օրերում Հիսուս Քրիստոսը կթռներ սեփական ինքնաթիռով: Նա հայտարարել է, որ մարդիկ, որոնք գումար են նվիրաբերում Քոուփլենդին, մոտեցում են Քրիստոսի երկրորդ գալուստը:

Քոուփլենդն արդեն բազմիցս հայտնվել է սկանդալային իրավիճակներում բազմաթիվ անձնական ինքնաթիռների պատճառով: Դեռեւս 2008 թվականին նա ուներ հինգ ինքնաթիռ, որոնցից մեկն արժեր 17,5 միլիոն դոլար: 2018 թվականին քարոզիչը պահանջել էր, որ հավատացյալները նվիրաբերեին իրեն 19,5 միլիոն դոլար ինքնաթիռների կայանատեղին կառուցելու եւ թռիչքուղիները վերանորոգելու համար:

2020 թվականի մարտին Քուփլենդը խոստացել է իր հետեւորդներին բուժել կորոնավիրուսից հեռուստացույցի էկրենից այն կողմ: Այդ նպատակով նա առաջարկել էր ձեռքը դնել հեռուստաէկրանին, շնորհակալություն հայտնել Հիսուսին եւ կրկնել կրոնական բնույթի մի քանի նախադասություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ