News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շոտլանդացի զույգը որոշել է հրաժարվել երեխաներ ունենալուց եւ 20 հազար ֆունտ ստերլինգ (ավելի քան 27 հազար դոլար) է ծախսել երեք շներին պահելու համար, հայտնել է Daily Mirror-ը:

35-ամյա Քլեր Քելի Ջոնսթոնը եւ 38-ամյա Ստյուարտ Ջոնսթոնը պատմել են, որ շաբաթական շուրջ 60 ֆունտ են ծախսում երկու պոմերանյան շպիցների եւ չիհուահուայի հագուստի վրա: «Նրանք այնքան հագուստ ունեն, որ ստիպված էի նրանց համար սեփական պահարան պատրաստել: Ամեն շաբաթ նրանց համար նոր հագուստ եմ գնում», - ասել է Քլերը:

Ամեն առավոտ զույգը հագցնում է շներին, սանրում եւ զբոսանքի տանում: Առավոտյան զբոսանքից հետո կենդանիները նախաճաշում են. նրանք նախընտրում են բեկոն եւ նրբերշիկ: Զույգը կանոնավոր կերպով իր ընտանի կենդանիներին տանում է սրճարաններ եւ հանգստի: Աշխատանքային շաբաթվա ընթացքում շներին խնամում է դայակը:

Ըստ Քլերի՝ կենդանիները գոհ են իրենց ապրելակերպից. սիրում են հագնվել եւ խաղալ իրենց խաղալիքներով: «Մենք չենք ծրագրում երեխաներ ունենալ, քանի որ ես իմ շներին վերաբերվում եմ երեխաների պես եւ սիրում եմ նրանց համար մայր լինելը», - նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ