News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կանադացի գիտնականները պարզել են, որ սոցիալական փոխհարաբերությունների ընթացքում ռոբոտը մարդկանց համոզելու ավելի լավ շանսեր ունի: Հետազոտությունը հրապարակվել է Science Robotics ամսագրում:

Տորոնտոյի համալսարանի գիտնականների փորձին մասնակցել է 32 կամավոր, որոնց մարդանման ռոբոտ Պեպպերը փորձել է ստիպել ենթարկվել իրեն եւ փոխել որոշումները: Հետազոտության որոշ մասնակիցների Պեպպերին ներկայացրել են որպես փորձարարի: Մեկ այլ դեպքում, հետազոտության հեղինակներից մեկը հանդես է եկել որպես փորձարար, իսկ ռոբոտը ներկայացվել է որպես հավասար կարգավիճակով օգնական:

Մասնակիցներից յուրաքանչյուրը մի շարք առաջադրանքներ է կատարել երկու եղանակով. առաջին դեպքում առաջադրանքների կատարման համար ռոբոտը ֆինանսական փոխհատուցում է առաջարկել, իսկ երկրորդի դեպքում՝ տուգանել է սխալ պատասխանների համար: Գիտնականների համոզմամբ՝ դա պետք է օգներ պարզել Պեպպերի դրական եւ բացասական հեղինակության ազդեցությունը:

Պարզվել է, որ ռոբոտին ավելի հեշտությամբ են լսել, երբ նա հանդես է եկել կարգավիճակով հավասարի դերում: Ըստ հետազոտողների՝ դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ պատրաստ չեն ճանաչել ռոբոտների լեգիտիմ հեղինակությունը: Բացի այդ, շատ մարդիկ` հիմնականում տղամարդիկ, զգուշանում են իշխանություն ունեցող ռոբոտներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ