News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները դատապարտում են Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման՝ մահապատիժն ու վերջույթների անդամահատման պրակտիկան վերականգնելու ծրագրերը հանցագործություններ կատարելու դեպքում: Այդ մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:

«Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք մահապատիժների եւ վերջույթներն անդամահատելու վերականգնումը, որոնց մասին հաղորդվել էր»,-ասել է նա: Փրայսի խոսքով՝ այդպիսի գործողություններն իրենցից ներկայացնում են մարդու իրավունքների ակնհայտ եւ կոպիտ խախտում:

Ավելի վաղ Associated Press գործակալությունը հաղորդել է, որ թալիբները պատրաստվում են հետեւել վերջույթներն անդամահատելու պրակտիկային՝ որպես գողության դեպքում պատժի ձեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ