News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, ընդհատակ է անցել: Որոշ տեղեկություններով, նա տեւական ժամանակ Հայաստանում չէր` Ուկրաինայում էր, վերադարձել է վերջերս եւ աշխատում է հանրային վայրերում հնարավորինս աչքի չընկնել: Նրա հայրը` Փաշինյանի ավագ եղբայր Արտակ Փաշինյանը, ըստ լուրերի, պատերազմից հետո մեկուսացել էր եւ Իջեւանի սարերում էր ապրում:

Ասում էին` պատերազմում պարտությունն ու վերջին իրադարձությունները ծանր է տարել` ոչ մեկի հետ չի շփվում: Իսկ նրա որդու` նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանի մասին անգամ Նիկոլ Փաշինյանի քավորի ընտանիքում տեղեկություններ չունեն:

Տեւական ժամանակ խոսվում էր, որ նրան Իջեւանի քաղաքապետի համար էին պատրաստում, սակայն ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանն ասել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, իր «իմանալով»՝ այլ թեկնածուի են առաջադրելու, իսկ Սիփան Փաշինյանի մասին ինքը տեղյակ չէ, թե ինչով է զբաղված:

Ինչ վերաբերում է Իջեւանի ընտրություններին, ապա նոյեմբերի 14-ին քաղաքապետի պաշտոնում իշխող թիմը կառաջադրի մարզպետի մտերիմ Արթուր Ճաղարյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». «Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել»
Այո, ես հաստատում եմ այդ տեղեկությունները։ Իրոք, գործընկերներիս հետ միասին հիմնադրել եմ նոր լրատվամիջոց...
«Հրապարակ». Արսեն Թորոսյանին մեղադրանք կառաջադրվի՞
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի ժամանակահատվածում դրա դեմ պայքարի համար պետությունը խոշոր գումարներ էր...
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը
Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ հայտարարում եմ...
«Վնգստացող դատավորներից» դեպի վնգստացող պետություն. Վահե Հովհաննիսյան
Եթե հասարակությունը լիներ ավելի զգայուն պետության իրավական կառուցվածքի հարցերում, մենք այսօր շատ ավելի ամուր կլինեինք որպես պետություն...
«Հրապարակ». Երկուսը դեմ չեն, երրորդը հարմարվում է
Արցախի մեր հայրենակիցները կարծում են, որ, փակելով Հայաստանի հետ վերջին ճանապարհը, Նիկոլ Փաշինյանը...
«Հրապարակ». Ավինյանը չի էլ թաքցնում՝ ինչու «տուն ճանապարհեց» Հրաչյա Սարգսյանին
Մեր տեղեկություններով՝ Ավինյանի այս հայտարարությունն անակնկալի է բերել յուրայիններից շատերին, նրանք չեն...
Ամենաշատ