News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Փարիզի իշխանությունները կարգադրել են մայրաքաղաքի հյուսիսում օղակաձեւ ճանապարհի տակ աղյուսով թունել կառուցել՝ թմրամոլների մուտքը հարեւան արվարձաններ կանխելու համար, հաղորդում է AFP-ն:

Պորտ դե լա Վիլետ այգու տարածքում պատի կառուցումը մեկնարկել է Ստալինգրադի հրապարակի եւ Ժարդեն-դ'Էոլ պարկի տարածքից մոտ 130 թմրամոլի արտաքսման կապակցությամբ, որտեղ տեղի բնակիչներն արդեն մի քանի ամիս է, ինչ բողոքում էին փողոցներում հանցագործությունների թվի աճից: Ցերեկը ոստիկաններն օրինախախտների բերման ենթարկեցին այս տարածքներում եւ ավտոբուսներով տեղափոխեցին օղակաձեւ ճանապարհի մոտ, որտեղ «բարձր անվտանգության գոտի» կազմակերպվեց՝ նրանց մուտքը հարեւան Օբերվիլ եւ Պանտեն արվարձաններ թույլ չտալու համար:

Այս կոմունաներին, ինչպես նաեւ Պորտ դե լյա Վիլետին ամենամոտ թաղամասերի բնակիչները եւ այնտեղ ընտրված պատգամավորներն իրենց վրդովմունքն էին հայտնում իշխանությունների՝ իրենց տների հարեւանությամբ թմրամոլներին հավաքելու որոշման կապակցությամբ: Պանտեն կոմունայի քաղաքապետ հայտարարել է, որ այս միջոցը որեւէ կերպ չի նպաստում անվտանգության ամրապնդմանը, եւ նշել է, որ ցանկացողները կկարողանան շրջանցել այս պատը դրանից հարյուր մետր հեռավորության վրա գտնվող անցումներով:

Ականատեսների վկայությամբ՝ պահակների հիմնական մասի հեռանալուց հետո պուրակ բերված օրինախախտներից ոմանք սկսել են ցրվել հարեւան փողոցներով: Գործակալությունը հայտնում է, որ գիշերը պատի մոտ հերթապահություն է իրականացնելու ոստիկանական ջոկատը՝ թմրամոլների կողմից այն քանդելուց խուսափելու համար: Սակայն պարզվել է, որ դեպքի վայրում գրեթե ոչ մի մարդ չկար, հերթապահություն իրականացնող իրավապահներից բացի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ