News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չադի անցումային ռազմական խորհրդի ղեկավար Մահամաթ Իդրիս Դեբի Իտնոն հրամանագիր է ստորագրել անցումային խորհրդարան ստեղծելու մասին, հայտնում է AFP-ն:

Նոր մարմինը կկոչվի Ազգային անցումային խորհուրդ: Այն կընդգրկի 93 պատգամավոր, որոնցից 30 տոկոսը՝ Ազգային ասամբլեայի նախկին պատգամավորներ, 30 տոկոսը՝ կանայք, եւս 30 տոկոսը՝ երիտասարդության ներկայացուցիչներ:

Հրամանագրի համաձայն՝ Անցումային ազգային խորհուրդն իրականացնելու է ավելի վաղ լուծարված Ազգային ժողովի գործառույթները՝ մինչ երկրում պետական ​​կառույցների վերականգնումը:

Ապրիլի 20-ին հայտարարվել էր, որ Չադի ղեկավար Իդրիս Դեբի Իտնոն, ով իշխանության ղեկին էր ավելի քան 30 տարի, մահացել է ապստամբների զորքերի հետ մարտում: Սահմանադրությունը դադարել էր գործել, խորհրդարանն ու կառավարությունը՝ լուծարվել: Չադի ռազմական ղեկավարությունը հայտարարել էր, որ երկրում 18 ամսից նորացված պետական ​​կառույցների ժողովրդավարական ընտրություններ կանցկացնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ