News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Ընդդիմադիր Միացյալ պլատֆորմի կոալիցիան հայտարարել է, որ Վենեսուելայի կառավարության պատվիրակությունը չի ժամանել Մեքսիկա՝ ընդդիմության հետ բանակցությունների նոր փուլի անցկացման համար, հաղորդում է Reuters-ը:

«Ռեժիմից պատվիրակության բացակայության պատճառով Միացյալ հարթակի պատվիրակությունը վերահաստատում է իր հանձնառությունը շարունակել այս բանակցային գործընթացն այն նորմերի շրջանակներում, որոնք համաձայնեցվել են փոխըմբռնման հուշագրում»,- ասվում է հայտարարության մեջ:

Ընդդիմությունը պնդում է, որ իրենց պատվիրակությունը ժամանել է Մեքսիկա՝ քննարկելու արդարադատության համակարգի բարեփոխումները եւ սոցիալական խնդիրների լուծման մեխանիզմի աշխատանքը, որի ստեղծման շուրջ կառավարությունն եւ ընդդիմախոսները համաձայնության էին եկել բանակցությունների վերջին փուլի ընթացքում:

Վենեսուելայի կառավարությունը դեռ չի մեկնաբանել երկխոսության վերսկսման ձգձգումը: Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը, ով գլխավորում էր կառավարական պատվիրակությունը, հայտարարել էր, որ բանակցությունների նոր փուլը պետք է կայանա սեպտեմբերի 24-27-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ