News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բոռելի հետ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը, ինչպես նաև Արևելյան գործընկերության գալիք գագաթաժողովին վերաբերող հարցերի:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ։ 44-օրյա պատերազմից հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման հրամայականը և այս խնդրի քաղաքականացման անընդունելիությունը։

Հանդիպման ընթացքում շեշտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման և տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։

Երկուստեք կարևորվել է ջանքերի գործադրումը՝ դեէսկալացիայի և տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն կոչ է արել սկսել հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթի ուղղությամբ աշխատանքը
Ըստ հրապարակման՝ այս կոչը, մասնավորապես, հնչեցրել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն․․․
Եվրամիությունն Ուկրաինա է փոխանցել 1,5 մլրդ եվրոյի հերթական տրանշը
Հերթական միլիարդանոց տրանշն Ուկրաինային...
Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է զենք տրամադրել գործընկեր այլ երկրների
Եվրամիությունը պատրաստ է նույնն անել աշխարհի այլ երկրների համար, ինչ անում է Ուկրաինայի համար...
ԵՄ-ի Խորհուրդը կուսումնասիրի Խաղաղության եվրոպական ֆոնդը 3,5 մլրդ եվրոյով ավելացնելու հարցը. Բորել
Եվրամիությունը դիտարկում է Խաղաղության եվրոպական ֆոնդը 3,5 մլրդ եվրոյով ավելացնելու հարցը...
Հնդկաստանը եւ ԵՄ-ն ավարտել են առեւտրային համաձայնագրի բանակցությունների չորրորդ փուլը
Այս համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հունիսի 12-16-ը․․․
Եվրամիությունում պաշտպանել են Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու ՄՔԴ-ի որոշմանը
Եվրամիությունը պաշտպանել է Պուտինին ձերբակալելու ՄՔԴ-ի որոշումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ