News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բոսֆորում ռուսական «Ռուսիչ -10» բեռնատար նավը բախվել է թուրքական Tahsin Imamoglu նավին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թուրքական առափնյա պահպանության ծառայությունը:

«Բախման արդյունքում զոհեր եւ վիրավորներ չկան, վնասը հասցվել է միայն նավերին: Դեպքի վայր առափնյա անվտանգության ջոկատներ են ուղարկվել»,- ասել են գերատեսչությունից:

Բացի այդ, առափնյա ծառայության տվյալներով, շաբաթ օրը ռուսական նավի մասնակցությամբ եւս մի միջադեպ էր տեղի ունեցել: «Թեքիրդաղից Ռուսաստան ուղեւորվող 140 մետրանոց «Վոլժսկի-40» նավը Բոսֆորից դուրս գալիս բախվել էր ձկնորսական նավին, որից հետո առափնյա պահակախմբի քարշակները նավը տարել էին դեպի Ահիրկապի խարսխային կանգառի վայր»,- հավելել էին գերատեսչությունում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ