News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Գերմանիայում նախընտրական պայքարի ընթացքում գրանցվել է ավելի քան 4.2 հազար իրավախախտում, հայտնում է Deutsche Welle-ն:
Հիմնականում հանցագործությունները վերաբերում են գույքին վնաս հասցնելուն, առաջին հերթին՝ ընտրական պաստառներին: Սակայն տեղ են գտել նաեւ բռնի հանցագործություններ, անձնական չարաշահումներ եւ քարոզչություն:

Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանն ասել է, որ առաջին անգամ է տեսնում, թե ինչպես են նախընտրական քարոզարշավի ընթացքում բաց միջոցառումների ժամանակ ագրեսիվ մարդկանց խմբերը վիրավորում եւ միջամտում դրանց անցկացմանը: Առողջապահության նախարարն այս երեւույթը «համավարակային ծայրահեղականություն» է անվանել:

Կիրակի Գերմանիայում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, ինչից հետո նոր կառավարություն կձեւավորվի՝ նոր կանցլերի գլխավորությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ