News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախում սեպտեմբերի 25֊ից 27֊ը նշվում են Եվրոպական ժառանգությության օրերը։ Այս մասին հայտնում են ԱՀ ԿԳՄՍ-ից:

Այդ կապակցությամբ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը հղել է ուղերձ, որում ասված է.

«Մեր մշակույթի և մշակութային ժառանգության կորստի ու պատուհասած վտանգների այս ծանր օրերերին Արցախի Հանրապետությունում շարունակում են նշվել Եվրոպական ժառանգության օրերը՝ ընդգծելու և ահազանգելու Արցախի պատմամշակութային ու պատմաճարտարապետական բռնազավթված մշակույթի փրկության մասին։ Մենք տարբեր միջոցառումներով նորից կմերձենանաք մեր բազմադարյան հարուստ մշակույթին ու քաղաքակրթությանը՝ հնարավորություն չունենալով ֆիզիկապես հետևելու բռնազավթված տարածքների մեր հուշարձանների վիճակին ու ճակատագրին։

Ուզում եմ հուսալ, որ Եվրոպայի մշակույթի օրերը ևս մեկ առիթ կդառնան, որպեսզի ստեղծագործ Եվրոպան կոնկրետ քայլեր ձեռնարկի Արցախի բռնազավթված տարածքների պատմամշակութային ժառանգությունը օրահաս վտանգից փրկելու համար։

Մենք կշարունակենք ստեղծագործել, արարել ու վավերացնել մեր մշակութային ինքնությունն ու պատմությունը»:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ