News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

2021թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին և գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հանդիպմանը Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ ուժերի արդեն նախկին հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին՝ պաշտոնավարման ընթացքում պատշաճ ծառայության համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը և գոհունակություն հայտնել Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության կապակցությամբ:

Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հարցում կրակի հետ են խաղում․ վերլուծաբան
հայտարարությունը, թե Պուտինը Հայաստան ժամանելուն պես կկալանավորվի, Հայաստանի իշխող կուսակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն արել է Փաշինյանի ցուցումով․․․
«Քաղաքական ենթատեքստ չկա». Քերոբյանը՝ հայկական կաթնամթերքը Ռուսաստան արտահանելու հնարավոր արգելքի մասին
Հայաստանում արտադրվող կաթնամթերքում իրանական հումք…
ՀՀ էկոմոնիկայի փոխնախարարը կմասնակցի հայ-ռուսական գործարար համաժողովին. նա մեկնում է Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` էկոնոմիկայի նախարարի տեղակալ…
Ռուսաստանը կարող է չեղարկել Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի հետ միջազգային ռոումինգը մինչեւ 2025 թվականը
Ճանապարհային քարտեզի համաձայն, որին հղում է կատարում թերթը, կապի օպերատորները պետք է նախ վերլուծեն․․․
 «Ռոսսելխոզնադզորը» կուսումնասիրի Հայաստանից ՌԴ կաթնամթերքի մատակարարումների սահմանափակումը
Նշվում է, որ հայկական կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունները․․․
Եթե Պուտինն ուզենա ցուցադրել ՀՀ սնանկությունը, նա կգա և ցույց կտա, որ իրեն այստեղ ոչ ոք չի ձերբակալում. Քաղաքագետ
Ես նայեցի ցանկը այն երկրների, որոնք չեն միացել Հռոմի ստատուտին…
Ամենաշատ