News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առնվազն 43 մարդ է տուժել, նրանցից երեքը ծանր վնասվածքներ են ստացել շաբաթ երեկոյան ալկոհոլի ուղեկցությամբ տոնակատարությունների ժամանակ, հայտնում է Associated Press-ը:

Տեղական իշխանությունները հայտնել են Լա Մարսե փառատոնի երկրորդ գիշերը 20 ձերբակալության, 13 զինված հարձակման եւ քաղաքացիական պահակախմբի երկու ավտոմեքենայի հրկիզման մասին: Ամբոխը վերջնականապես ցրել ոստիկաններին հաջողվել է միայն տեղական ժամանակով առավոտյան ժամը հինգին:

Շտապօգնության ծառայությունները պարզաբանել են, որ 29 տուժած տեղափոխվել է հիվանդանոց, եւս 14-ին տեղում է բուժօգնություն ցուցաբերվել:

Լա Մարսե փառատոնն ավանդաբար տեղի է ունենում Բարսելոնայում սեպտեմբերի վերջին եւ տեւում է մի քանի օր: Սովորաբար այն ուղեկցվում է զանգվածային տոնակատարություններով, փողոցային երթերով եւ մարդկանցից «կենդանի աշտարակների» կառուցմամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ