
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 10։45-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են KamAZ և 2 ЗИЛ մակնիշի, որոնցից մեկը` բարձված քարով, ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: