News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ` զրպարտչական տեղեկատվությունը հերքելու եւ 2 մլն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջներով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է  «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Դեռեւս երկու շաբաթ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը «Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի. նա ստորագրեց իր մեղադրական եզրակացությունը» վերտառությամբ հոդված էր հրապարակել` գրելով, թե իբր ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը բնակարան ունի Մոսկվայում եւ «բազում բնակարաններ, մեքենաներ եւ այլ անշարժ գույքեր», որոնք գրանցված են այլ անձանց անուններով: Ի պատասխան` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հերքում էր տարածել` լրատվամիջոցին մեղադրելով զրպարտության եւ ապատեղեկատվություն տարածելու մեջ` միաժամանակ հայտնելով, որ հիշյալ տեղեկությունները լրատվամիջոցի կողմից չհերքելու դեպքում նման պահանջով հայցադիմում կներկայացվի դատարան:

Լրատվամիջոցի դեմ դատական հայցը երեկ ներկայացվել է դատարան` զրպարտչական տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքելու եւ պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու  պահանջներով:

Սասուն Խաչատրյանը պատրաստվում է հայցը բավարարվելու դեպքում լրատվամիջոցից որպես փոխհատուցման գումար պահանջած 2 մլն ՀՀ դրամը բարեգործական նպատակով ամբողջությամբ ուղղել պատերազմի հետեւանքով վիրավորում ստացած եւ հաշմանդամություն ձեռք բերած զինվորների վերականգնողական կենտրոնին:

Տպել
Ամենաշատ