News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը լուծելուց հետո որեւէ խնդիր չենք տեսնում, որ հետո դատարանը դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացնի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, դատարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նշենք, որ քիչ առաջ դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի ավարտվեց Չարչյանի խափանման միջոց՝ կալանքը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այն կհրապարակվի այսօր՝ ժամը 18։00-ին։

«Հիվանդության անհամատեղելիությունը չի վերաբերում միայն կալանավորման հասկացությանը, վերաբերում է նաեւ պատիժը կրելու հասկացությանը, հետեւաբար մենք այդ առումով չունենք առարկություն, չենք էլ կարող ունենալ։ Նախընտրում ենք, որպեսզի ի սկզբանե խափանման միջոցի հարցը քննարկվի, որովհետեւ ունենք մի քանի նոր հանգամանքներ, որոնք որոշիչ դեր ունեն խափանման միջոցի փոփոխման համար»,- նշեց նա։

Անդրադառնալով նոր հանգամանքների ի հայտ գալուն՝ փաստաբանն ասաց.

«Նոր հանգամանքը պայմանավորված է նրանով, որ պարոն Չարչյանը, ունենալով շաքարային դիաբետ, այս պահի դրությամբ անազատության մեջ գտնվելու պայմաններում ավելի շատ միավոր ինսուլին է ստանում, քան այն ժամանակ, երբ գտնվել է ազատության մեջ։ Այսինքն՝ մենք ունենք առողջական վիճակի կտրուկ վատթարացում։ Թոքաբորբ է զարգացել կրկին անազատության մեջ գտնվելու ժամանակ»։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Մեկ օր անց Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Հավելենք, որ Արմեն Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, եւ այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ