News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ Կոմունիստական կուսակցության ակցիան՝ «Հանուն արդար ընտրությունների» խորագրով, որն անցկացվել է ՌԴԿԿ կուսակցությոնից Պետդումայի պատգամավորի թեկնածուների եւ ընտրողների միջեւ հանդիպման ձեւաչափով: Ցուցարարները պահանջել են չեղարկել էլեկտրոնային քվեարկության արդյունքները, հաղորդում է «Մեդուզա» հարթակը:

Հանրահավաքին մասնակցել են Պետդումայի պատգամավորներ Դենիս Պարֆյոնովը, Վալերի Ռաշկինը, Ալեքսեյ Կուրինին, Պետդումայի պատգամավորի թեկնածու Նինա Օստանինան եւ Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Լեոնիդ Զյուգանովը: ՌԴԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովը ներկա չէր ակցիայի ժամանակ, քանի որ մասնակցում էր Պետդումա անցած կուսակցությունների առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

ՌԴԿԿ անդամները կոչ են արել քրեական պատասխանատվության ենթարկել ընտրությունների հսկման շտաբի պետ Ալեքսեյ Վենեդիկտովին: Նրանց կարծիքով՝ նա մեղավոր է, որ Մոսկվայում ընտրությունների ժամանակ կեղծումներ են եղել:

«Մեդուզա»-ի հաղորդմամբ՝ հանրահավաքին մասնակցել է շուրջ 1000 մարդ: Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Միասնական Ռուսաստանը գողացել է մանդատները» եւ հայտարարել, որ չեն ընդունում Պետդումայի ընտրությունների արդյունքները: Ցուցարարների մի մասը եկել էր պաստառներով, մի խումբ մարդիկ հավաքվել էին զուգարանի «ոսկեգույն» խոզանակներով:

Հանրահավաքը տեւել է 50 րոպե: Դրա ավարտից հետո ոստիկանությունը դուրս էր բերել հանրահավաքի հրապարակից դրա կազմակերպիչներից մեկին՝ Վալերի Ռաշկինին: Որոշ ցուցարարներ հրաժարվել էին հեռանալ եւ վանկարկում էին «Նավալնի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ