News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի մայրաքաղաքում բերման են ենթարկվել Կոմունիստական կուսակցության անդամներ եւ հասարակական ակտիվիստներ: Իրավապահ մարմինների ուշադրությունը գրավել են նրանք, ովքեր մասնակցել են Պետական Դումայի պատգամավոր Վ.Ֆ.Ռաշկինի հետ հանդիպմանը ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որը կայացել է սեպտեմբերի 20-ին, հայտնում է ՌԴԿԿ-ի մամուլի ծառայությունը:

Բերման ենթարկվածների թվում են Պետդումայի պատգամավորի թեկնածուներ Սերգեյ Կուգանսկին, Իգոր Սուխանովը, Վիտալի Պետրովը, ինչպես նաեւ Մոսկվայի քաղաքային դումայի գործող պատգամավոր Ելենա Յանչուկը: Ոստիկանության աշխատակիցները շարունակում են գտնվել Մոսկվայի Քաղաքային դումայի շենքի մոտ, ինչպես նաեւ հերթապահել տան մոտ, որտեղ բնակվում է ՌԴԿԿ կուսակցությունից Պետդումայի պատգամավորի թեկնածու Նիկոլայ Վոլկովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ