
Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի հետ համագործակցության պատճառով The Lancet ամսագիրը ցրել է կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրող գիտնականների խումբը, տեղեկացնում է The Wall Street Journal թերթը։ Հետազոտողները նաեւ կապված են եղել EcoHealth Alliance ամերիկյան կազմակերպության հետ։
«Ես պարզապես չէի ցանկանում, որպեսզի աշխատանքային խումբը նման ակնհայտ կապեր ունենար կորոնավիրուսի առաջացման այս ամբողջ հետազոտության գլխավոր կետերից մեկի հետ, որը EcoHealth Alliance-ն էր»,- մեկնաբանել է The Lancet ամսագրի COVID-19-ի հանձնաժողովի նախագահ եւ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը։
Թերթի տեղեկություններով՝ EcoHealth Alliance-ը օգտագործել է չղջիկների մոտ կորոնավիրուսի հետազոտությունների համար հատկացված միջոցները Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի հետ համատեղ, որը գտնվում է մի քաղաքում, որտեղ տեղի է ունեցել COVID-19-ի առաջին բռնկումը։
Ինչպես տեղեկացրել է Սաքսը, ամսագրի հանձնաժողովը կշարունակի կորոնավիրուսի առաջացման հետազոտությունները, աշխատանքում իրենց ներդրումը կունենան նաեւ կենսաբանական անվտանգության ոլորտի փորձագետները։ Սպասվում է, որ հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի 2022թ.։