News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

«Թալիբան» արմատական շարժումը ողջունում է ԱՄՆ ֆինանսների նախարարության որոշումը՝ հրապարակել գլխավոր արտոնագրերը, որոնք թույլ կտան Աֆղանստան հումանիտար օգնություն ուղարկելու գործողություններ կատարել թալիբների ու նրանց դաշնակցի՝ «Հաքանիի ցանց» դիվերսիոն խմբավորման հետ, տեղեկացնում է The Khaama Post-ը։

«Մենք ողջունում ենք ԱՄՆ որոշումը, որը թույլ է տալիս ազգային եւ միջազգային տարբեր կառույցների եւ բանկերի պարենի եւ դեղամիջոցների մատակարարում իրականացնել «Աֆղանստանի իսլամական էմիրություն»։ Մենք հույս ունենք, որ բոլոր երկրները եւ միջազգային կազմակերպությունները, ներառյալ ԱՄՆ-ը, կամրապնդեն հարաբերություններն աֆղանական կառավարության հետ, ինչպես նաեւ կապահովեն հումանիտար օգնության մատակարարումները Աֆղանստանի ժողովրդին»,- ընդգծել է երկրի ժամանակավոր կառավարությունում Աֆղանստանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբդուլ Քահար Բալհին։

Սեպտեմբերի 24-ին Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հրապարակել է երկու գլխավոր արտոնագիր, որոնք թույլ են տալիս իրականացնել գործողություններ «Թալիբանի» եւ «Հաքանիի ցանցի» հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ