News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կքննարկեն Անկարայի պարտավորությունները Իդլիբյան լիցքաթափման գոտում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում, ՄԱԿ ԳՎ 76-րդ նստաշրջանի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք խոսում ենք մեր թուրք գործընկերների հետ, որոնք երկու տարի առաջ մեզ հետ հատուկ պայմանավորվածություն են կնքել այն մասին, որ իրենք պայքարելու են ահաբեկիչների դեմ Իդլիբյան լիցքաթափման գոտում եւ նրանց առանձնացնելու են այն զինված խմբավորումներից, որոնք ահաբեկչական չեն եւ որոնք համագործակցում են թուրք զինվորականների հետ։ Մի քանի օրից տեղի կունենա Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հերթական հանդիպումը։ Այնտեղ առարկայորեն կդիտարկվի հարցը, թե ինչպես է այդ պարտավորությունը կատարվում։ Այն կատարվում է դանդաղ, դա ակնհայտ է»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։

Սպասվում է, որ Պուտինի եւ Էրդողանի բանակցությունները տեղի կունենան Սոչիում սեպտեմբերի 29-ին։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահը տեղեկացրել էր, որ հույս ունի Պուտինի հետ քննարկել Սիրիան եւ գալ մի ինչ-որ կարեւոր որոշման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչին
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տարբեր մարզերում բնակվող…
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է արել վերջ դնել Իսրայելի անպատժելիությանը
Մահաբեր  բռնության ալիքը, որն այս տարվա սկզբից տարածվել է օկուպացված Արեւմտյան ափում․․․
Գուտերեշը պատրաստ է հանդիպել Լավրովի հետ
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կնախագահի ապրիլին․․․
Ռուսաստանի հայերի միությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերանայել ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման հարցը
Խնդիրը զուտ քաղաքական, այլ ոչ թե իրավական բնույթ է կրում․․․
Հռոմի ստատուտի վերաբերյալ ՍԴ որոշումը ծայրահեղ քաղաքական կուրություն է եւ հղի է անկախատեսելի հետեւանքներով. ՀՀԿ
Ս. թ. մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կառավարության  դիմումի...
ՄԱԿ-ի փաստահավաք առաքելությունը Լիբիայում մարդկության դեմ հանցագործություններ է բացահայտել
Փորձագետները հայտարարել են, որ Լիբիայում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը «վատթարանում է»․․․
Ամենաշատ