News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Մարդաբանները կարծում են, որ հազարամյակներ շարունակ մարդիկ իրենց մասին պատմելու համար անձնական զարդեր են օգտագործել: Հետազոտողները մեկնաբանել են ուլունքները եւ այլ անձնական զարդերը որպես խորհրդանշական վարքագծի ամենատարածված եւ ամենավաղ նյութական դրսեւորումներ: Գիտնականների հոդվածը հրապարակվել է Science Advances ամսագրում:

Գիտնականները նշում են, որ Մարոկկոյի արեւմուտքում գտնվող քարանձավում հայտնաբերված ուլունքները, որոնք մոտ 150 հազար տարեկան են, մարդկային ոչ վերբալ հաղորդակցության լայն տարածվածության ամենավաղ հայտնի ապացույցներն են, եւ նոր լույս են սփռում նրա վրա, թե ինչպես են զարգացել մարդկանց ճանաչողական ունակությունները եւ սոցիալական փոխազդեցությունները:

Նմանատիպ ուլունքներ արդեն հայտնաբերվել են Աֆրիկայի հյուսիսում եւ հարավում գտնվող տարբեր վայրերում, սակայն նախորդ բոլոր նմուշները թվագրվում են ոչ ավելի, քան 130.000 տարի առաջ:

Հետազոտողները նաեւ նշում են, որ ուլունքները բավականին ամուր են: Այս կերպ հնագույն վարպետները առանց մեծ դժվարության իրենց մասին տեղեկատվություն են փոխանցել:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշում են գիտնականները, ուլունքներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ: Այսպիսով, հետազոտողները դեռ պետք է հասկանան, թե երբ եւ ինչ պատճառով են սկսել նման ուլունքներ պատրաստել: Վարկածներից մեկի համաձայն՝ դա կարող է պայմանավորված լինել բնակչության աճով եւ Հյուսիսային Աֆրիկայի բնակեցմամբ, երբ մարդիկ հավանաբար նույնականացման եղանակների կարիք են ունեցել: Մեկ այլ վարկածի կողմնակիցները նույնականացման կարիքը կապում են կլանների առաջացման հետ, երբ սահմանափակ ռեսուրսների պայմաններում մարդիկ այս կերպ են արտահայտել այդ կլաններին իրենց պատկանելությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ