
Հայաստանից ԱՄՆ արտահանվող ֆայլաթիթեղի վրա լրացուցիչ 29.11% տուրք է դրվում, ինչի հետևանքով կթանկանա հայկական արտադրանքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Հայկական փայլաթիթեղի արտահանումը դեպի ԱՄՆ վտանգված է. 29.11%-ի չափով նոր տուրք
ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտը սահմանել է փայլաթիթեղի(Ֆոլգա) ներմուծման հակադեմպինգային նոր տուրքի տոկոսադրույքները՝
- Հայաստան՝ 29.11%
- Բրազիլիա՝ 13.93%-63.05%
- Օման՝ 5.82%
- Ռուսաստան՝ 62.18%
- Թուրքիա՝ 4.88%:
Այսինքն՝ Հայաստանից ԱՄՆ արտահանվող ֆայլաթիթեղի վրա լրացուցիչ 29.11% տուրք է դրվում, ինչի հետևանքով կթանկանա հայկական արտադրանքը:
Հիշեցնեմ, որ «Ռուսալ» ընկերությունը տարեկան 30 մլն դոլարի փայլաթիթեղ է արտահանում ԱՄՆ, որ կազմում է իր շրջանառության 1/3-ը: Հետևաբար, նոր տուրքի հետևանքով հայկական փայլաթիթեղի արտահանումը դեպի ԱՄՆ վտանգված է:
Ուշագրավ է, որ թուրքական և այլ խոշոր արտադրողների համար տուրքն ավելի ցածր է, քան Հայաստանինը:
Մնում է հասկանալ, թե ինչո՞վ են զբաղված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն և դիվանագիտական ապարատը»,- գրել է նա: