News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Շաբաթ Real America's Voice-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2024 2024 թվականին ընտրություններին մասնակցելու համար իրեն  կխոչընդոտի միայն հիվանդությունը:

Թրամփին բազմիցս հարցրել են 2024 թվականի նրա ծրագրերի մասին, սակայն նա երբեք միանշանակ պատասխան չի տվել՝ հղում անելով, որ ընտրարշավների մասին ամերիկյան օրենսդրության պատճառով նա կարող է խնդիրներ ունենալ ֆինանսական հաշվետվողականության հետ: Ուստի այս անգամ հաղորդավարը հարցն այլ կերպ է ձեւակերպել: «Կա՞ արդյոք ինչ-որ պատճառ, որը կարող էր խոչընդոտել ձեր մասնակցությունն ընտրություններին»:

«Դե դա կարող է լինել բժշկին վատ լուրով զանգը կամ նմանատիպ ինչ-որ բան: Չէ՞ որ այդպես պատահում է»,-ասել է Թրամփը:

«Սակայն ես ինձ լավ եմ զգում եւ պարզապես չեմ կարող հանդուրժել այն, թե ինչ են անում մեր երկրի հետ»,-հավելել է նա:

Թրամփը 75 տարեկան էր, երբ առաջին անգամ ստանձնեց նախագահի պաշտոնը 2017 թվականին: Այդ ժամանակ նա ամենատարեց նախագահն էր: Սակայն Բայդենը սահմանել է ռեկորդ՝ նախագահի պաշտոնում ընտրվելով 78 տարեկան հասակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ