News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Հսկայական եւ պոտենցիալ վտանգավոր Ապոֆիս երկնաքարը կմոտենա Երկրին մի քանի տարի անց, ենթադրաբար, 2029 թվականի ապրիլի 13-ին, գրում է Space.com հարթակը:

Երկնային մարմինը, որն ունի 340 մետր լայնություն, կհայտնվի մեր մոլորակից ընդամենը 31 հազար կմ հեռավորության վրա, դա ավելի մոտ է, քան գեոստացիոնար արհեստական արբանյակների դիրքը: Օբյեկտն այնքան վառ կլուսավորվի, որ այն կկարողանա տեսնել շուրջ երկու միլիարդ մարդ:

Երկնաքարը տեսանելի կլինի Հարավային կիսագնդում աստղի տեսքով, որը կանցնի Ավստրալիայի, Հնդկական օվկիանոսի երկնքում եւ արդյունքում կհատի հասարակածը Աֆրիկայի երկնքում:

Ավելի վաղ հետազոտողները համարում էին, որ Ապոֆիսը կկարողանա բախվել Երկրի հետ, եւ երբ անգամ նրանք պարզել էին, որ վտանգ չի սպառնում, ապա չէին բացառել, որ երկրային ջգողականությունը կհանգեցնի բախման, սակայն այդպիսի մոտեցումը եւս չի հաստատվում գիտնականների կողմից:

«Ապոֆիսը դասվում է պոտենցիալ վտանգավոր երկնաքարերի շարքին, որոնք ուղեծրերը մոտեցնում են դրանց Երկիր մոլորակին ներկայում եւ գալիք հարյուրամյակներում»,-պարզաբանել է Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Բինզելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՍԱ-ն գամմա-աստղադիտակ կկառուցի՝ աստղերի կյանքի ցիկլը ուսումնասիրելու համար
COSI նախագծի ընդհանուր բյուջեն գնահատվում է 145 միլիոն դոլար՝ չհաշված մեկնարկային ծախսերը․․․
Վաղ Երկիր մոլորակը ուժեղ ռմբակոծության է ենթարկվել աստղակերպերի կողմից
Ստացված արդյունքները համահունչ են երկրաբանական տվյալներին․․․
Կիպրոսը կօգնի ուսումնասիրել Մարսը, քանի որ կղզում մարսյան ապարների անալոգներ կան
Նախագծի գիտնականները բացատրել են, որ այս փորձը կօգնի հասկանալ Մարսի երկրաբանական էվոլյուցիան, որը համարվում է Երկրի հետ կապված մոլորակ․․․
Հարավային Կորեան մտադիր է առնվազն 5 անգամ արձակել «Նուրի» հրթիռակիրը
Ըստ նրանց՝ հաջորդ մեկնարկը պետք է տեղի ունենա 2022 թվականի մայիսի 19-ին․․․
Հարավային Կորեան առաջին անգամ տիեզերք հրթիռակիր է արձակել
Արձակումն իրականացվել է Նարո տիեզերակայանից երկրի մայրաքաղաք Սեուլից 470 կմ դեպի հարավ․․․
Աստղաֆիզիկոս. Մեր տիեզերքը կարող էր ստեղծված լինել գերզարգացած քաղաքակրթության լաբորատորիայում
Տիեզերքի ամենամեծ առեղծվածն այն է, թե որտեղից եւ ինչից է այն ստեղծվել...
Ամենաշատ