News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

2016 թվականին Ֆրանսիայի Մարսել քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա հարձակում գործած երկու անձանցից մեկը դատապարտվել է 6 ամիս ժամկետով տնային կալանքի, գրում է Anadolu-ն:

Պարբերականի տվյալներով՝ հարձակվողն էթնիկ հայ է:

Գործը քննվել է Մարսելի Վճռաբեկ դատարանում ուրբաթ՝ սեպտեմբերի 24-ին:

Մեղադրական դատավճռի համար հինք են ծառայել դակտիլոսկոպիկ փորձաքննության տվյալները, որոնք ապացուցել են, որ հյուպատոսության շենքի ուղղությամբ նետված Մոլոտովի կոկտեյլով շշերից մեկի վրա մեղադրյալի մատնահետքերն են:

Դատավոր Կարինա Սաբուրինը դատապարտել է երեք տարվա ազատազրկման «հարգանք պահանջող վայրի վրա հարձակման համար»՝ փոխարինելով այն 6 ամսվա տնային կալանքի՝ էլեկտրոնային թեւնոց կրելու պայմանով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ