News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքերի թիվը վերջին յոթ օրում գրանցել է ռեկորդ այդ երկրում համավարակի ամբողջ ընթացքում. մեկ շաբաթում գրանցվել է 5 682 մահվան դեպք, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալների հիման վրա:

Նախորդ առավելագույն ցուցանիշը 5 618 մահվան դեպքն էր մեկ շաբաթում, որը գրանցվել էր օգոստոսի կեսերին:

Ընդհանուր առմամբ երկրում համավարակի ամբողջ ընթացքում, ըստ շտաբի տեղեկությունների, կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 203 900 մարդ կամ բոլոր վարակվածների 2,75 տոկոսը: Ընդ որում՝ պետք է հաշվի առնել, որ շտաբի տվյալներն ամբողջական չեն. այն հաշվում է միայն այն դեպքերը, երբ քովիդը դարձել է մահվան պատճառ եւ հաջողվել է օպերատիվ կերպով հաստատել դա:

Ռուսաստանում երկրորդ շաբաթն անընդմեջ աճում է հիվանդացությունը. եթե սեպտեմբերի 13-19-ը շտաբը հայտնել է  134 858 վարակակրի մասին, ապա սեպտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում այդ թիվը կազմում է 145 985 մարդ (աճը կազմել է 8,25 տոկոս): Յոթ օրվա ընթացքում վարակվածների թիվն առավելագույնն է՝ սկսած օգոստոսից:

Այդ ֆոնին արագ է աճում այսպես կոչված ակտիվ դեպքերի թիվը, այսինքն՝ կան պացիենտներ, որոնք ներկայում բուժում են ստանում: Մեկ շաբաթվա ընթացքում այդ թիվն աճել է 34 381-ով (դա առավելագույնն է՝ սկսած հուլիսից) եւ հասել 612 409-ի, որը շատ ավելին է, քան կորոնավիրուսի նախորդ ալիքների գագաթնակետի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորոնավիրուսի պատճառով մնացած հիվանդությունների կլինիկական փորձարկումները դադարեցվել կամ դանդաղել են. Նուբար Աֆեյան
Նախագահ Արմեն Սարգսյան-Իսկ ի՞նչ կարող եք ասել COVID-ի մասին...
Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող բուժհաստատությունների աշխատողների 88%-ը պատվաստվել են
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ Առողջապահության…
Ռուսաստանում կորոնովիրուսով վարակման դեպքերի նոր առավելագույն ցուցանիշ է գրանցվել
Նախորդ ռեկորդը՝ 37 141 վարակված․․․
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 4467 նոր դեպք է հայտնաբերվել
Վերջին մեկ օրում ապաքինվել է 1790 մարդ․․․
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել, 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել…
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1962 նոր դեպք. մահացել է 39 քաղաքացի
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով…
Ամենաշատ