News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հնագետները, որոնք պեղումներ էին իրականացնում հինեգիպտական Թել էլ Ֆարա քաղաքում, որը հայտնի է որպես «Փարավոնների բլուր» Կահիրեից դեպի հյուսիս, հայտարարել են ուշագրավ բացահայտման մասին: Սիրո աստվածուհի Հաթխորի քարե սրբապատկերի շուրջ հայտնաբերվել էր հազվագյուտ ծիսակարգային արտեֆակտների հավաքածու, որոնք օգտագործվել են նրա պատվին կրոնական արարողակարգեր իրականացնելու համար: Հետազոտողների խոսքով՝ դրանք թվագրվում են մեր թվարկությունից առաջ 664-332 թվականների շրջանում, հաղորդում է Planet- today-ը:

Տաճարը, որում հայտնաբերվել է արտեֆակտների հավաքածուն, գործառնել է Նախաստվածային ժամանակաշրջանի (մ.թ.ա.5000–4000 թթ.) եւ Հին թագավորության շրջանի (մ.թ.ա.2686–2181 թթ.) միջեւ: Արդյունքում այդ վայրը լքվել էր, այնուհետեւ վերածմվել մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում: Հարքորը կարեւոր դերակատարում ուներ հինեգիպտական կրոնում, եւ նրան էին նվիրվել մեծաթիվ տաճարներ: Նա նաեւ դիտարկվում էր որպես «Ռայի աչք», արեւի աստծո կանացի անալոգ, որը կարող էր ծառայել որպես նրա մայրը, եղբայրը, քույրը, դուստրը կամ ամուսինը, եւ կարող էր վրեժ լուծել իր թշնամիներից, ուստի հաճախ պատկերվում էր՝ արեւի սկավառակը ձեռքին:

Հետազոտողների խոսքով՝ տաճարը կազմված է երեք անգատական կառուցված դամբարանաբլուրներից, որոնցից երկուսը ծառայում էին որպես առաջին բնակավայրեր, իսկ երրորդը ծածկում էր ամբողջ տարածքը: Բլրի վերեւում գտնվում է աղյուսից կառուցված ծիսակարգային լոգարանը:

Ամենամեծ դամբարանաբլրում պեղումներ անցկացնելի հնագետները հայտնաբերել են բավականին աննկատ սյուն կրաքարից: Սակայն, երբ նրանք պեղել են քարը, պարզվել է, որ դրա վրա փորագրված է Հաթքոր աստվածուհու պատկերը: Հետագա պեղումները ցույց են տվել, որ քարե սրբապատկերը շրջապատված էր խնկարկիչներով, որոնցից մեկն արված էր Գոր աստծո գլխով, որին կերակրում էր աստվածուհի Հաթխորը: Կավե մյուս գտածոները, ենթադրաբար, օգտագործվում էին արատողակարգերի ժամանակ, որոնք հատուկ նվիրված էին Հաթխոր աստվածուհուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ