News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Այս երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր Հայ մարդ՝ անկախ քաղաքական կողմնորոշումից, ում համար թանկ է Հայրենիքը, ով ունի ազգային արժանապատվություն և պատրաստ է պայքարել ՀԱՆՈՒՆ Հայաստանի ու Արցախի, ՀԱՆՈՒՆ մեր ազգային արժանապատվության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Այսօր, ժամը 18.30 Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկում է ջահերով երթ դեպի Եռաբլուր՝ խոնարհվելու համազգային երազանքների իրագործման համար պայքարում ընկած մեր որդիների ու եղբայրների շիրիմների առջև:

Այս երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր Հայ մարդ՝ անկախ քաղաքական կողմնորոշումից, ում համար թանկ է Հայրենիքը, ով ունի ազգային արժանապատվություն և պատրաստ է պայքարել ՀԱՆՈՒՆ Հայաստանի ու Արցախի, ՀԱՆՈՒՆ մեր ազգային արժանապատվության:

Ուրեմն, հանդիպում ենք ժամը 18.30 Գարեգին Նժդեհի հրապարակում և ապացուցում ենք ինքներս մեզ և ամբողջ աշխարհին, որ Հայաստանն ու Արցախը տեր ունի և այդ տերը ՄԵՆՔ ԵՆՔ»,- գրել  է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։30-ին «Հայաստան» դաշինքը նախաձեռնել  է Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով երթ դեպի Եռաբլուր:

Տպել
Ամենաշատ