News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կոալաների ավստրալական հիմնադրամը՝ կազմակերպություն, որը հետեւում է այդ պարկավորների քանակությունը, հայտնել է, որ ներկայում կոալաների ընդընդհանուր թիվը կազմում է 32 000-58 000: Դա լուրջ կրճատում է 2018 թվականից ի վեր, երբ, հիմնադրամի գնահատմամբ, կոալաների թիվը կազմել է 46 000-82 000 կենդանի:

Ավստրալիայի որոշ մասերում ավելի կտրուկ կրճատում է տեղի ունեցել: Այսպես, Նոր Հարավային Ուելսում վերջին երեք տարվա ընթացքում կոալաները կրճատվել են 41 տոկոսով:

«2019-2020 թվականների սարսափելի անտառային հրդեհները, իհարկե, նպաստել են այդ անկմանը: Սակայն դա, բնավ, միակ պատճառը չէ: Մենք ականատեսն են կրճատմանը երաշտի, արտասովոր տապի եւ խմելու ջրի պակասի պատճառով: Ես տեսել եմ տեսարաններ, որոնք հիշեցնում են լուսնի լանդշաֆտը՝ ամենուր մեռած ծառերով»,-ասել է Դեբորա Տաբարտը:

Փորձագետների գնահատմամբ՝ 2019-2020 թվականների անտառային հրդեհները սպանել կամ դուրս են մղել շուրջ երեք միլիարդ կենդանի ամբողջ Ավստրալիայում, այդ թվում՝ շուրջ 143 միլիոն կաթնասուն:

Կլիմայի փոփոխությունը մեծացնում է լուրջ հրդեհների հավանականությունը վերջին տասնամյակներում: Հետազոտողները բացահայտել են, որ ուժգին տապը, որը անտառային հրդեհների դաժան սեզոնի պատճառն էր, կրկնակի հավանականությամբ եղել է կլիմայի փոփոխության պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ